Մեր հյուրը ԵՊՀ պրոֆեսոր, «Ֆիզիկա» մասնագիտության ծրագրի ղեկավար Ռաֆիկ Հակոբյանն է։
Վերջին 5 տարվա ընթացքում ամեն սեպտեմբերի «Մեկնարկ» ծրագիրը հյուրընկալում է պարոն Հակոբյանին՝ ներկայացնելու ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի անցուդարձը, խնդիրները և ձեռքբերումները։
«Զարմանալի չէ, որովհետև ֆիզիկան շատ կարևոր է Հայաստանի համար»,–ասում է մեր հյուրը և ձեզ, ֆիզիկայի ֆակուլտետի ապագա դիմորդնե՛ր, ներկայացնում ֆակուլտետի կյանքն այսօր։





