Զարթուցիչ

Զրույց աստղերի ու աստղագիտության մասին․ Զարթուցիչ

Այսօր սեպտեմբերի 18-ն է․1908 թվականի այս օրն է ծնվել աշխարհահռչակ հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը։ Ի պատիվ մեծանուն գիտնականի, 2009 թվականից սկսած, նրա ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում նշվում է որպես Աստղագիտության օր։

Սա, իհարկե, նախևառաջ հարգանքի տուրք է մեծանուն գիտնականի հիշատակին, բայց նաև՝ յուրօրինակ տոն բոլոր աստղագետների և աստղաֆիզիկոսների համար և առիթ՝ տարբեր թեմատիկ միջոցառումներով և դասախոսություններով աստղագիտության նոր խնդիրներին, նվաճումներին, նորագույն հարցադրումներին անդրադառնալու։

Չգիտենք, թե հենց ձե՛զ որքանով է հետաքրքրում աստղագիտությունը, տղաներ ու աղջիկներ, կամ ընդհանրապես ի՞նչ գիտեք այս գիտության ու դրա խնդիրների մասին, բայց եթե հիմա փորձեք հիշել մանկական ձեր երազանքների մասին, շատ հնարավոր է, որ հիշողության խորքերից դուրս լողա այս մեկը՝ երանի հասնեմ աստղերին, տեսնեմ՝ ինչ կա-չկա այնտեղ՝ վերևում։

Մեր այսօրվա հյուրերը այսպիսի երազանք չեն հիշում, որ ունեցած լինեն, բայց դա ամենևին չի խանգարել, որ աստղագիտությամբ լրջորեն զբաղվեն և հաջողություններ գրանցեն այս ոլորտում։

Ներկայացնենք մեր հյուրերին․ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աստղագիտության օլիմպիական թիմի ղեկավար Արտավազդ Հարությունյան, աստղագիտության 2025 թվականի միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացրած թիմի անդամներ, ֆիզմաթ դպրոցի 12–րդցի Նատալի Մարգարյան և ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի արդեն առաջին կուրսեցի Գոռ Հասրաթյան։

Ցուցադրել ավելի
Back to top button