Զարթուցիչ

Այսօր Քարավանների միջազգային օրն է․ Զարթուցիչ

Ամեն տարի սեպտեմբերի 24-ին աշխարհում նշվում է Քարավանի միջազգային օրը։ Եթե դուք էլ եք առաջին անգամ լսում այս տոնի մասին, ասենք, որ այն նշում են քարավան վարողները, ինչպես նաև տրանսպորտային շարասյունների ու բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատողները։

Ւ դեպ, օրվա ընտրությունը կապված է 16-17-րդ դարերի բրիտանացի հայտնի ծովագնաց և  նորարար Ուիլյամ Ադամսի ծննդյան օրվա հետ։ Նա համարվում է առաջին եվրոպացին, որը հասել է Ճապոնիայի ափերին և Ծագող արևի երկրում ապրելով շուրջ 20 տարի մեծ դեր է ունեցել առևտրային հարաբերությունների զարգացման մեջ։

Եվ ահա 1995 թվականին Բեռնատրանսպորտային գործողությունների միջազգային ասոցիացիան, ի պատիվ ծովագնացի, որոշում է կայացրել սեպտեմբերի 24-ը նշել որպես Քարավանների միջազգային օր։

Ահա և տոնի ստեղծման պատմությունը, որը նոր բացահայտում  էր մեզ համար։

Ցուցադրել ավելի
Back to top button