Զարթուցիչ

Ու՞ր գնալ և ի՞նչ նոր վայրեր բացահայտել արձակուրդի ընթացքում. Զարթուցիչ

Եթե որոշել եք մոտակա օրերը ճամփորդել ու աշնանային գեղեցիկ օր անցկացնել, առանձնացրել ենք մի քանի ուղղություն, որտեղ աշունը ներկայանում է իր ողջ գեղեցկությամբ՝ գունեղ անտառներով ու մաքուր լեռնային օդով։ Վայրեր, որտեղ կարող ենք վայելել բնության գույները, քայլել արահետներով և հանգստանալ լռության մեջ։

Առաջին վայրը, որ առաջարկում ենք գնալ Դիլիջանի կարմրա-ոսկեգույն անտառներն են։ Մի հիանալի վայր զբոսնելու և քաղաքի աղմուկից հանգստանալու համար։ Իսկ հետո կարող եք ուղևորվել Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ, որոնք ևս գտնվում են Տավուշի մարզում և աշնան ամիսներին իսկական հեքիաթի են նմանվում։

Եթե ամառը չեք հասցրել լինել Սևանա լճում, այցելեք հիմա։ Աշնանը ափերը սակավամարդ են, լիճը՝ հանգիստ ու խաղաղ, իսկ օդը՝ մաքուր։ Միայն տաք հագնվեք, որ չմրսեք։ Սևանում մի փոքր ցուրտ է։

Արձակուրդը լավ առիթ է բացահայտելու նաև Հայաստանի պատմամշակութային վայրերը։ Օրինակ՝ առաջարկում ենք գնալ Երևանից ոչ հեռու գտնվող Զվարթնոցի տաճար։ Իսկ Խոր Վիրապից աշնանը, Արարատ լեռն ավելի պարզ ու տեսանելի է լինում։ Այնպես որ կարող եք ընտրել նաև այդ ուղղությունը։ Այնտեղից էլ կարող եք ուղևորվել Արենի, որտեղ կմասնակցեք խաղողի բերքահավաքի, եթե իհարկեք ցանկանում եք։ Վայոց Ձորի մարզից էլ առաջարկում ենք ճամփորդությունը շարունակել Սյունիքի մարզ։ Աշունն այստեղ նույնպես հիասքանչ ու հեքիաթային է…

Իսկ, եթե սիրում եք թանգարաններ գնալ, ապա արձակուրդի օրերին առաջարկում ենք այցելել Երևանի ու մարզերի թանգարաններ։ Ու մինչ դուք կորոշեք, թե որ ուղղությունն է ձեզ ավելի հոգեհարազատ, մենք առաջարկում ենք լսել Զարթուցիչի «Թանգարանային պատմություններ» էջը, որն այս անգամ մեզ տանում է Գյումրիի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։ Այս տարի նշում ենք գրողի 150 ամյակը։

Ցուցադրել ավելի
Back to top button