Աշունը գեղեցիկ է, գունագեղ ու շքեղ։ Տարվա հենց այս եղանակին կարող ենք անվերջ քայլել պուրակներում ու առանց շոգելու կամ մրսելու վայելել արևի ջերմությունը։
Բայց աշունը նաև անակնկալներ ունի, և ոչ միշտ հաճելի։ Օրնակ՝ գիտե՞ք, որ աշնանը մեր օրգանիզմը ենթարկվում է մեծ լարվածության․ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունը, արևի պակասն ու բարձր խոնավությունն ստեղծում են բարենպաստ պայմաններ աշնանային հիվանդությունների համար։
Աշունն իր հետ հաճախ բերում է տարբեր վիրուսներ ու խանգարումներ, և, հաճախ, ամռան շոգից թուլացած մեր իմունային համակարգը մեզ ավելի խոցելի է դարձնում վիրուսների և բակտերիաների նկատմամբ։
Արդեն կռահեցիք, որ այսօր անդրադառնալու ենք աշնանը տարածված մի քանի հիվանդությունների և վիրուսների, որոնցից պետք է զգուշանալ։ Ձեզ համար թարգմանել ենք նաև All Day Medical Care ամերիկյան կլինիկայի «Հիվանդություններ, որոնք գագաթնակետին են հասնում աշնանը» վերնագրով մի հոդված, որը լրացուցուցիչ տեղեկություններ է հաղորդում թեմային։
Բացի այդ, հաղորդման ընթացքում կխոսենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի մանկաբուժական բաժանմունքի վարիչ՝ բ․գ․թ․ Անուշ Հակոբյանի հետ, և նա իր խորհուրդներով մեզ կօգնի խուսափել հիվանդանալուց:





