Ամեն տարի միջազգային առարկայական օլիմպիադաներին մասնակցող և հաղթանակներով վերադարձող հայ պատանիները հպարտությամբ են լցնում բոլորիս սրտերը․ ուրախանում ենք նրանց հաջողությունների համար, հպարտանում հաղթանակներով։ Իսկ շատ դպրոցականներ գուցե նաև մտածում են․ ես կարո՞ղ եմ մասնակցել դրանց։
«Մեկնարկ» ծրագրի հյուրերի՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներ, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավարներ Արտավազդ Հարությունյանի և Արտաշես Մկրտչյանի հետ զրուցում ենք այն մասին, թե ինչ դեր ունեն օլիմպիական խմբակները միջազգային առարկայական օլիմպիադաներին պատրաստվելու հարցում և որոնք են «օլիմպիական» դառնալու նախապայմաններն ընդհանրապես։





