Եթե «զեղչ» բառը լսելիս անմիջապես ժպտում ու մտաբերում եք վերջերս զեղչով գնված սիրելի խաղալիքը կամ հագուստը, ուրեմն տեղեկացնենք ձեզ, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին նշվում է Գնումների համաշխարհային օրն է։
Այսօր 11-րդ ամսի 11-րդ օրն է։ Այս թվերի կրկնությունը հուշում է, որ այսօր ողջ աշխարհում նշվում է Գնումների համաշխարհային օրը։
Գաղափարն առաջացել է Չինաստանում՝ 1990-ականներին։ Սկզբում այն հայտնի էր՝ որպես «Միայնակների օր» և նրանց համար էր, ովքեր չէին նշում Վալենտինի տոնը։
Եվ, պատկերացրեք, որ նվերների հարցն էլ լուծվեց․․․ինչպե՞ս․․․ պարզապես, միայնակները որոշեցին իրենք իրենց ուրախացնել՝ գնումներ կատարելով և անձնական նվերներ գնելով։ Այստեղից էլ ծնվեց գնումներ կատարելու տոնի գաղափարը։
Այսօր Գնումների համաշխարհային օրը գերազանցում է անգամ Black Friday-ի՝ մեզ հայտնի Սև ուրբաթի և Cyber Monday-ի՝ Կիբեր երկուշաբթի տոների վաճառքներին։
Վերջին տարիներին՝ նոյեմբերի 11-ի 11-րդ օրը կատարվող վաճառքների ծավալը հասնում է տասնյակ միլիարդավոր դոլարների։ Բայց հետաքրքիր է, որ տոնի հիմնական իմաստը շարունակում է նույնը մնալ։
Օրը մեկ այլ խորհուրդ էլ ունի՝ ոչ թե պարզապես գնում անել, այլ կատարել գիտակցված ընտրություն։ Շատերը այդ օրը գնում են այն, ինչ վաղուց էին ծրագրել, իսկ մյուսները՝ պարզապես վայելում են զեղչված ապրանքները։
Այսքանը այս հետաքրքիր օրվա մասին, իսկ հիմա ժամանակն է լսելու Եվրո-Ասիական ֆոնդային բորսաների միության գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Հովակիմյանին: Պարզենք՝ որոնք են իմպուլսիվ գնումները և ինչպես կարող ենք խուսափել այդ ծուղակից:





