Զարթուցիչ

Մեդիագրագիտության ներկայիս մարտահրավերները․ Զարթուցիչ

Նոյեմբերի 15-ին ամփոփվեց Հայաստանում անցկացվող մեդիագրագիտության շաբաթը։ Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն ութերորդ անգամ, այս տարի՝ «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագրի ներք, որը կազմակերպվում էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Ինչպես կռահեցիք, այսօրվա թեման լինելու է մեդիագրագիտության շաբաթի մասին։ Այն միջազգային շարժում է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։

Հյուրընկալել ենք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի ղեկաբար Անի Եղիազարյանին, որի հետ կզրուցենք ոչ միայն մեդիագրագիտության շաբաթի, այլ նաև մեդիագրագիտության հմտությունների մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button