Դեկտեմբերի 1, երկուշաբթի, ձմռան առաջին օր։ Եղանակը աստիճանաբար ավելի է ցրտում ու պարտադրում իր ձմեռային կանոնները, բայց․․․այս օրերին կան նաև լավ սպասումներ՝ շուտով Ամանոր է։
Դե, գուցե, ոչ բոլորս ենք սիրում տարվա այս եղանակը, բայց երբ ձյուն է գալիս՝ բոլորս ենք ուրախանում, որովհետև փոխվում են քաղաքի գույներն ու տրամադրությունը։
Նախ շնորհավորենք մեր սիրելի ունկնդիրներին ձմռան առաջին օրվա առթիվ և հուսանք, որ ձմեռը շատ ցուրտ ու խիստ չի լինի։ Իսկ եթե մոտակա օրերին նաև ձյուն գա՝ հնարավորություն կունենանք ձնագնդիկ խաղալու, և դա արդեն ոգևորում է։
Այսօր զրուցելու ենք երեխաների քնի վարքային խանգարումների մասնագետ Լիլիթ Պիպոյանի հետ։ Նա մեզ կմիանա իր խորհուրդներով։ Կխոսենք նաև, թե որն է լավ քուն ունենալու գրավականը։





