Լուրեր

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանում բացվել է «Հին Երևան. Սպենդիարյանական վայրեր» ժամանակավոր ցուցահանդեսը

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում դեկտեմբերի 23-ին  բացվել է «Հին Երևան. Սպենդիարյանական վայրեր» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը։ Այն նվիրված է երկու նշանավոր հոբելյանների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի Երևան տեղափոխվելու 100-ամյակին և նրա «Երևանյան էտյուդների» ստեղծման 100-ամյակին:                              

Ցուցադրության միջոցով այցելուներին կներկայացվի հին Երևանի մշակութային միջավայրը՝ Սպենդիարյանի կյանքի և ստեղծագործական ուղու համատեքստում: Հատուկ ուշադրություն է դարձվելու այն վայրերին, որոնք անմիջականորեն  առնչվել են մեծանուն կոմպոզիտորի երևանյան գործունեության շրջանին։                                

Ցուցադրության մեջ անդրադարձ կկատարվի նաև Սուրբ Սարգիս եկեղեցուն, որի առաջնորդարանում  կոմպոզիտորին սենյակ է տրամադրվել ստեղծագործելու համար։ Ներկայացվելու են հիմնականում վավերագրական նյութեր և փաստաթղթեր՝տպագրության ձևաչափով, քանի որ խոշոր ձեռագրերը պահվում են տարբեր թանգարաններում։      

Ցուցադրել ավելի
Back to top button