Զարթուցիչում առաջիկա տասը րոպեներին Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանը մեզ կպատմի Սուրբ Ծննդյան տոնի, տոնի հետ կապված ազգագրական ծեսերի, հին ու նոր սովորույթների մասին։
Հայ Առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին։ Տոնը, սակայն, դարերի ընթացքում միահյուսվել է նաև մեր կենցաղին և ժողովուրդը՝ հնուց ի վեր մի շարք ծիսական արարողություններ է կատարում մինչ այսօր, ինչի շուրջ էլ խոսելու ենք մեր հյուրի հետ։






