Լուրեր

Տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգը

ԿԳՄՍ նախարարությունը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 28-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում են համերգ՝ նվիրված անվանի կոմպոզիտո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրվան։

«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունները։

Համերգի գործընկերն է Հայաստանի կինոյի հիմնադրամը։

Ցուցադրել ավելի
Back to top button