Լուրեր

Կանցկացվի «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ կիրականացվի «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը:

Այն միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների և կարողությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը:

Մրցույթ-ցուցահանդեսն ուղղված է խաղաղության, համերաշխության և հարգանքի գաղափարների տարածմանը:

Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել տարբեր երկրների շնորհալի երեխաներ երկու տարիքային խմբերում (մասնակցի տարիքը որոշվում է աշխատանքը մրցույթին ուղարկելու պահին).

  • մինչև 10 տարեկան
  • 10-15 տարեկան:

Մասնակիցը ներկայացնում է 1 աշխատանք «Խաղաղության» թեմայով: Մրցույթ-ցուցահանդեսը կիրականացվի 2 փուլով:

Աշխատանքներն ընդունվում են ապրիլի 1-ից մայիսի 5-ը՝ էլեկտրոնային տարբերակով՝ լրացնելով հայտաձևը:

Մրցույթ-ցուցահանդեսի հիմնադիրն է «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը:

Ցուցադրել ավելի
Back to top button