
Ամփոփվել են «Հայաստանի դպրոցական լավագույն մինի այգի–2025» ամենամյա մրցույթի արդյունքները։
Այս անգամ մրցույթն անցկացվել է «Մեր դպրոցական այգու պահապանը» խորագրով՝ խթանելով աշակերտների ստեղծագործական մտածողությունն ու թիմային աշխատանքը, շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության զգացումը։
Մրցույթն անցկացվել է երկու հիմնական անվանակարգով՝ «Դպրոցական լավագույն մինի այգի» դպրոցամերձ բաց տարածքների համար և «Լավագույն այգին՝ պատուհանագոգին» փակ տարածքների և պատուհանագոգերի օգտագործմամբ։
Մասնակցության հայտ է ներկայացրել 24 դպրոց՝ ՀՀ 6 մարզից և Երևանից։
«Դպրոցական լավագույն մինի այգի» անվանակարգի հաղթողներն են Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցը,Կոտայքի մարզի Նոր Գեղիի Յուրի Երիցյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը, Գեղարքունիքի մարզի Ծակքարի միջնակարգ դպրոցը։
«Լավագույն այգին՝ պատուհանագոգին» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լոռու մարզի Նեղոցի Արթուր Բեկջանյանի անվան հիմնական դպրոցը։
Հանձնաժողովը նաև շնորհել է խրախուսական մրցանակներ 4–րդ և 5–րդ տեղն զբաղեցրած դպրոցների համար։
Շնորհավորում ենք այս հետաքրքրիր մրցույթի հաղթողներին։

