
Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Մրցումային վերջին օրը 10 մ օդամղիչ ատրճանակ, մինչև 18 տարեկան տղաների տրիո մրցաձևում Հայաստանի հավաքականի անդամներ Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավորով զբաղեցրել են երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի։
10մ օդամղիչ ատրճանակ, մինչև 18 տարեկան տղաների պայքարում Հայկ Սարգսյանը 382 միավոր արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։ Չեմպիոնի կոչմանն արժանացած իտալացի Քուարտա Լորիսին Հայկ Սարգսյանը զիջել է ընդամենը 1 միավորով։
Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները՝ ստորև.
10 մ օդամղիչ հրացան սոլո մրցաձև
Մ16 տ. /Դավիթ Խաչատրյան — 4-րդ տեղ,
10 մ օդամղիչ ատրճանակ անհատական պայքար
Մ18 տ. /Արմեն Գևորգյան — 9-րդ տեղ,
Մ16 տ. /Արտակ Ամիրյան — 23-րդ տեղ։
Ավելի վաղ Մ16 տարեկանների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել էր Դավիթ Խաչատրյանը: 10 մ օդամղիչ հրացան մրցաձևում նա ոսկե մեդալ էր նվաճել 414,7 միավոր արդյունքով: Այս տարիքային խմբում հայ մարզիկը գերազանցել էր նաև Եվրոպայի ռեկորդը:

