Զարթուցիչ

Նշում ենք հայկական տոնացույցի կարևոր տոներից մեկը․ Զարթուցիչ

Փետրվարի 12–ն է այսօր․ օրացույցը հիշեցնում է, որ այսօր հայկական տոնացույցի կարևոր տոներից մեկն է նշվում՝ Սուրբ Վարդանանց տոնը։

Պատմության շատ մեծ գիտակ պետք չէ լինել գլխի ընկնելու համար, որ այս տոնը նվիրված է 451 թ-ի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում ընկած սպարապետ Վարդան Մամիկոնյանի և նրա 1036 զինակիցների հիշատակին։ 

Ազգային և կրոնական ազատագրական պայքարի այդ հերոսներն իրենց պատվավոր տեղը գտան Հայ Առաքելական եկեղեցու տոնելի սրբերի ցանկում` ձեռք բերելով «հայրենիքի սուրբ նահատակներ» հավաքական անունը։ Այս տոնը նշվում է ամեն տարի Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը։

Բայց Սուրբ Վարդանանց տոնը ոչ միայն եկեղեցական, այլև շատ սիրված ժողովրդական տոն է, որի ժամանակ պատմական այդ իրադարձությանը նվիրված բեմականացումներ են ներկայացվում, ռազմախաղեր կազմակերպվում։

Այն հաճախ անվանում են  նաև անվանակոչության ամենագլխավոր համազգային տոն, որը վերաբերում է ինչպես Վարդան անունը կրողներին, այնպես էլ իրենց անունով սրբերի տոներ չունեցող անձանց: Վարդան, Խորեն, Արտակ, Հմայակ, Տաճատ, Վահան, Գարեգին, Ներսեհ, Արսեն, Սաթենիկ անունները կրող մարդկանց համար այս օրը շնորհավորանքի և նվերներ ստանալու եւ առիթ է։

Իսկ բոլորիս համար առիթ է հայոց պատմության այս էջը վերհիշելու և Ավարայրի ճակատամարտի, դրան նախորդող ու հաջորդող դեպքերի մասին մեր հարցերը ևս մեկ անգամ մեր ուսուցիչներին ուղղելու և պատասխաններ փնտրելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button