Մեկնարկ

«Երազում եմ դառնալ․․․դիզայներ». Մեկնարկ

Շատ հաճախ, երբ փոքր աղջիկներին հարցնում ես՝ ի՞նչ ես ուզում դառնալ, ասում են՝ դիզայներ։ Մեկ–երկու հարց ևս, և պարզվում է, որ խոսքը հենց հագուստի՛ մոդելավորման մասին է։ Մեր այսօրվա հյուրերն էլ հագուստի մոդելավորման մասին երազել են փոքր տարիքից, բայց ոչ թե պարզապես երազել են, այլ որոշել իրականություն դարձնել այն։

Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» բաժնի ամբիոնի վարիչ Օլյա Ավետիսյանը, նույն բաժնի շրջանավարտ Զարուհի Սեդրակյանը և ուսանողուհի Անի Գասպարյանը պատմում են մասնագիտություն ընտրելու իրենց պատմությունը։ Հետաքրքիր է, հատկապես, եթե դուք էլ երազել եք նորաձևության ձե՛ր սեփական սրահն ունենալու և նորաձևության աշխարհ ձե՛ր նորամուծությամբ մուտք գործելու մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button