Փետրվարի 19–նն է այսօր, և իհարկե հենց առավոտից բոլորս պետք է շնորհավորենք իրար Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ․․․Թումանյանի ծննդյան օրը միավորում է բոլոր հայ մարդկանց՝ աշխարհի որ անկյունում էլ լինեն։ Թեկուզ մեկ ակնթարթ, թեկուզ մեկ պահ տալիս է նույն ոգու կրողը լինելու զգացողությունը: Դե, ուրեմն եկեք շնորհավորենք միմյանց, որ Թումանյան ունենք և շնորհավորենք իրեն՝ տիեզերական ճանապարհներից մեզ ժպտացող Ամենայն հայոց բանաստեղծին։
Այսօր բոլորիդ պայուսակներում բացի դասագրքերից ու տետրերից այլ գրքեր էլ կան․ այն գրքերը, որոնք նախապատրաստել եք ձեր ընկերներին նվիրելու համար․ չէ՞ որ փետրվարի 19–ը Գիրք նվիրելու օրն է։Հայ մանուկներին դեպի գրքերի աշխարհ առաջնորդողը, ոտանավորներվ ու հեքիաթներով առաջին հիացնողն ո՞վ է․ իհարկե անմահ Թումանյանը, այնպես որ՝ օրվա ընտրությունը պատահական չէ։
Թե ինչ սկզբունքով եք ընտրել գրքերը, որոնք նվիրելու եք ու թե ինչպես անցավ օրը ձեզ համար, կարող եք պատմել Ռադիո Արևիկին՝ գրելով կամ զանգահարելով մեզ, իսկ մենք այժմ ներկայացնենք մեր հյուրերին, որոնք Գիրք նվիրելու օրվա իրենց մշակույթն են ձևավորել և եկել են մեզ պատմելու դրա մասին։
Մեր հյուրերը Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Աբրահամյանը, դպրոցի 6–րդցի Գոռ Գալստյանը և 8–րդցիներ Միլենա Սարգսյանը և Անահիտ Հարությունյանն են:






