
Գիտե՞ք, որ հենց այս օրն է ծնվել աշխարհի ամենաոճային ու ճանաչված երգչուհիներից մեկը՝ Ռոբին Ռիհաննա Ֆենթին։ Ո՞վ է սիրում Ռիհաննային…
Իսկ գիտե՞ք, որ նա ընդամենը 16 տարեկան էր, գրեթե մեր տարիքին, երբ հեռավոր Բարբադոսից տեղափոխվեց ԱՄՆ ու սկսեց իր երաժշտական կարիերան։ Այսօր նա արդեն աստղ է, որն ունի 20 միլիոնից ավելի վաճառված ալբոմ ու ստացել է անթիվ մրցանակներ։ Ու քանի որ այսօր երգչուհու ծննդյան օրն է և նա դառնում է 38 տարեկան, առաջարկում ենք լսել նրա դեբյուտային «Pon De Replay» երգը, որով, ի դեպ աշխարհը ճանաչեց ու սիրեց նրան։
Սակայն Ռիհաննան այսօրվա միակ հոբելյարը չէ։
Գիտե՞ք, որ շատ տարիներ առաջ՝ հեռավոր 1940 թվականի հենց այս օրն է առաջին անգամ էկրաններին հայտնվել բոլորիս սիրելի «Թոմն ու Ջերրին» մուլտֆիլմը։ Պատկերացնո՞ւմ եք արդեն 86 տարի և այն դեռ չի ձանձրացրել ոչ ոքի։
Բայց, եթե չգիտեք, ուրեմն իմացեք, որ սկզբում հերոսների անունները այլ են եղել՝ Ջասպեր և Ջինքս։ Եվ արտաքինով էլ են տարբերվել՝ Ջասպերը բավականին գեր ու փափկամազ կատու էր, իսկ Ջինքսը՝ բարձրահասակ ու նիհար մկնիկ։
Ասենք նաև, որ «Թոմն ու Ջերրին» մուլտսերիալը 14 անգամ առաջադրվել է «Օսկարի», և յոթ անգամ արժանացել այդ հեղինակավոր մրցանակին։





