Զարթուցիչ

Ինչպե՞ս է իտալական բուրավետ վիպակը հայերեն «խոսել». Զարթուցիչ

Թեև գիրք նվիրելու տոնական օրերն արդեն հետևում են, սակայն «Զարթուցիչ» հաղորդման շրջանակում գրքային բացահայտումները շարունակվում են։ Այս անգամ ներկայացրել ենք մի պատմություն, որն Իտալիայում արժանացել է հեղինակավոր «Պրեմիո Անդերսեն» մրցանակին՝ որպես տարվա լավագույն գիրք։ Խոսքը իտալացի գրող, լրագրող և սցենարիստ Լուիջի Բալերինիի «Սինյորինա Դարչինը» վիպակի մասին է։

2014 թվականին լույս տեսած և ամբողջ աշխարհում սիրված այս ստեղծագործությունը հայ ընթերցողին է ներկայացրել «ԴաՎինչի» հրատարակչությունը։ Իսկ թե ինչպե՞ս է Սինյորինա Դարչինի կախարդական աշխարհը հայերեն «խոսել», մեզ պատմել է մեր հյուրը՝ գրող, թարգմանիչ և դասախոս Մարգարետ Ասլանյանը, ով հենց կատարել է գրքի թարգմանությունը։

Սինյորինա Դարչինի հրուշակեղենը հասարակ չէ, նրա քաղցրավենիքները հրաշքներ են գործում՝ ստիպելով հավատալ սեփական ուժերին և հաղթահարել անհաջողությունները։ Ինչպե՞ս կարող են կախարդական հրուշակեղենն ու լավ պատմությունը լուծել նույնիսկ ամենաբարդ խնդիրները, եկեք պարզենք միասին։

Ցուցադրել ավելի
Back to top button