Լուրեր

«The Magic of English». նոր կրթական նախաձեռնություն, որը բաց է բոլոր երեխաների համար

Կորիզ կրթական ծրագրի և Global Bridge կրթահամալիրի համագործակցությամբ մեկնարկում է նոր համադպրոցական նախաձեռնության՝ «The Magic of English» անգլերենի մրցույթը: Սա անգլերենի մրցույթ և ուսուցողական հարթակ է, որը նախատեսված է Հայաստանի հանրակրթական դպրոցների 3–9-րդ դասարանի բոլոր աշակերտների համար և հիմնված է միջազգային կրթական ծրագրերի վրա։

Նախաձեռնության կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, մրցույթը կառուցված է
այնպես, որ խրախուսվում է աշակերտի առաջընթացը, գնահատվում է ուսուցչի ներգրավվածությունը, կրթական հաջողությունը դառնում է դպրոցի ընդհանուր արդյունքը։

Մրցույթը կանցկացվի երեք փուլով՝ երկու առցանց և մեկ առկա փուլով, իսկ հաղթողների անունները կհայտարարվեն Koreez կրթական ծրագրի ավանդույթ դարձած մեծ մրցանակաբաշխության ընթացքում։

Մասնակցությունը բաց է Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների 3–9-րդ դասարանի աշակերտների համար։ Ծնողները կարող են գրանցել իրենց երեխաներին՝ այցելելով koreez.am կայքը և ընտրելով «The Magic of English» մրցույթը։

Ցուցադրել ավելի
Back to top button