
«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի ազգային փուլում հաղթող ճանաչված «Լուսերուն» թիմը հաղթանակ է գրանցել նաև եվրոպական հարթակում։
Եվրոպայում ամենամեծ մասնակցային մշակութային ծրագրի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» կայքը պաշտոնապես հրապարակել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի այս տարվա հաղթող երկրների անունները: 13 մասնակից երկրներից հաղթող են ճանաչվել Հայաստանի, Լատվիայի, Ուկրաինայի, Չեռնոգորիայի և Իսպանիայի երիտասարդների ներկայացրած աշխատանքները:
ՀՀ Աբովյան քաղաքը ներկայացնող «Լուսերուն» (լույսի սերունդ) թիմը ներկայացրել էր Գառնիի տաճարի վերաբերյալ ինտերակտիվ կրթական խաղ-վիկտորինա, որն ավելի վաղ հաղթող էր ճանաչվել ներհայաստանյան մրցույթում՝ ընտրվելով մի քանի տասնյակ աշխատանքներից որպես հաղթող:
Հաղթողները 2026 թ. մայիսին կմեկնեն Ստրասբուրգ:
Նշենք, որ «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթն իրականացնում է Գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ





