Այսօր մարտի 13-ն է՝ օր, որ մեզ հիշեցնում է հայ մեծ բանաստեղծի՝ մեր հանճարեղ պոետի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրվա մասին։
Օրն այսօր չարենցյան է, և մենք պատրաստվում ենք անդրադառնալ նրա ծննդյան տոնին։ Տեղեկացնելու ենք, թե ինչպես է օրն անցնելու բանաստեղծի տուն-թանգարանում, ծանոթանալու ենք ամենահետաքրքիր ցուցանմուշներին և, իհարկե, անդրադառնալու ենք թանգարանում իրականացվող կրթական ծրագրերին։
Մեր հյուրը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի կրթական ծրագրերի պատասխանատու Լիլյա Անախասյանն է։





