Զարթուցիչ

«Ծառերի շունչը. Նելլի Եղոյանի հետ՝ բնության խորքերը

Այսօր գարնանային գիշերահավասարն է, երբ գիշերն ու ցերեկը հավասարվում են և ցերեկվա տևողությանը երկարում է։ Երջանկության միջազգային օրն է, որը հիշեցնում է, որ երջանկությունը հաճախ փոքրիկ ակնթարթներում է: Օրը նվիրված է նաև մեր թևավոր բարեկամներին՝ ճնճղուկներին: Եվ, եթե սիրում եք նայել երկնքին, ապա իմացեք, որ այսօր նաև Աստղագիտության միջազգային օրն է, ինչպես նաև Երկրի օրը։ Ի դեպ, Երկրի օրը նշվում է տարին երկու անգամ ՝ գարնանային գիշերահավասարին և ապրիլի 22-ին: Երկու տոնն էլ ունեն նույն խորհուրդը՝ հոգատար լինել և պահպանել Երկիր մոլորակը:

Իսկ գիտե՞ք, որ Երջանկության միջազգային օրը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես յուրաքանչյուրիս հիմնարար իրավունք։ Եվ, եկեք խոստովանենք, որ երջանկությունը միշտ չէ, որ մեծ հաջողությունների կամ թանկարժեք նվերների հետ է կապված։ Ավելի հաճախ այն թաքնված է գարնանային առավոտվա առաջին արևի շողերի մեջ, կամ երջանիկ ես երբ ժպտում է քեզ հարազատ մարդը։ Երբեմն էլ երջանկությունը թռչունների աշխույժ ծլվլոցն է, որը լսում ենք մեր պատուհանի տակ։

Ու, քանի որ այսօր ճնճղուկների օրն է, հիշեցնենք, որ այդ փոքրիկ ու անհանգիստ թռչնակները բնության իսկական «սանիտարներն» են։ Նրանք որսում են այն միջատներին ու թրթուրներին, որոնք վնասում են մեր այգիներն ու քաղաքի կանաչապատ տարածքները։ Մի խոսքով այսօր լիարժեք վայելելում ենք գարնանային օրը, լսում ենք թռչունների երգը, ժպտում ենք՝ նայում աստղերին ու հիշում, որ մեր մոլորակը սիրո, հոգատարության և ուշադրության կարիք ունի։

Իսկ «Զարթուցիչի» հյուրասրահում այսօր զրուցելու ենք «էկոկրթարան»-ի հիմնադիր, «Ծառերը մանրադիտակի տակ» նախագծի հեղինակ Նելլի Եղոյանի հետ։ Նա մեզ կօգնի պարզել, թե ինչպես կարող է սովորական մանրադիտակը դառնալ պատուհան դեպի մի աշխարհ, որտեղ ծառերը շնչում են, սնվում և նույնիսկ «խոսում» մեզ հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button