Զարթուցիչ

Աշխարհի ամենահայտնի «սխալը». OK բառը դառնում է 187 տարեկան

Գիտե՞իք, որ մեր ամենօրյա խոսքի անբաժան մաս կազմող «OK»-ն իրականում ծնվել է որպես լրագրողական կատակ։ «Զարթուցիչի» այսօրվա թողարկումը նվիրված է հենց այս երկու տառի պատմությանը։

1839 թվականի մարտի 23-ին բոստոնյան թերթերից մեկում առաջին անգամ հայտնվեց «O.K.» հապավումը։ Այն ժամանակվա խմբագիրները սիրում էին կատակել և բառերը դիտավորյալ սխալ գրել։ Այսպես, “All Correct”-ը (ամեն ինչ ճիշտ է) դարձավ “Oll Korrect”, իսկ դրա հապավումը՝ աշխարհը նվաճած «OK»։

Մեր հյուրի՝ ռադիոհաղորդավար և փոդքաստեր Ջելկայի հետ, քննարկել ենք թվային հաղորդակցության նրբությունները. արդյո՞ք կրճատումները մեզ օգնում են ավելի արագ հասկանալ իրար, թե՞ զրկում են էմոցիոնալ ջերմությունից։ Լսե՛ք հաղորդումը և իմացե՛ք ավելին այն բառի մասին, որն ասում ենք օրական տասնյակ անգամներ, բայց հազվադեպ ենք մտածում դրա ծագման մասին

Ցուցադրել ավելի
Back to top button