Լուրեր

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում Հայաստանը կներկայացնի ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում, որը տեղի կունենա հունիսի 6-ին Երևանում, Հայաստանը կներկայացնի ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։ Հայաստանի պատվիրակն ընտրվել է «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթելու արդյունքում։

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունը եղել է  12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։  

Նշենք, որ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ սկսած 1982 թվականից։

Ցուցադրել ավելի
Back to top button