Զարթուցիչ

Վինիլային վերածնունդ. Ինչո՞ւ ենք նորից սիրահարվում «ճտճտացող» երաժշտությանը. Զարթուցիչ

Այսօր, երբ ցանկացած երգ հասանելի է մեկ հպումով, թվում էր, թե հին ու բարի վինիլները պետք է մնային միայն հուշերում կամ թանգարանային նմուշների կարգավիճակում։ Սակայն իրականությունը լրիվ այլ է. պատանիներն ու երիտասարդները նորից վերադառնում են սկավառակներին՝ երաժշտությունը ոչ միայն լսելու, այլև շոշափելու համար։

«Զարթուցիչի» այս թողարկմանը մենք բացահայտում ենք վինիլի մոգությունը։ Ինչո՞ւ է թվային այս դարում մարդկանց պետք մի բան, որը պահանջում է հատուկ խնամք, զգուշություն և ժամանակ։ Եթե երբևէ մտածել եք ձեր առաջին նվագարկիչն ունենալու մասին կամ պարզապես սիրում եք երաժշտության «իսկական» ձայնը, ապա այս զրույցը հենց ձեզ համար է։ Զրուցել ենք Հրաչյա Սեյրանյանի հետ, ով ունի վինիլների մեծ հավաքածու։

Ցուցադրել ավելի
Back to top button