Լուրեր

Հայտնաբերվել է անհայտ կղզի

Ի՞նչ եք կարծում՝ աշխարհում դեռ կա՞ն անհայտ կղզիներ․․․Պարզվում է՝ կան, որքան էլ զարմանալի թվա։

Մինչև այժմ անհայտ մի կղզի է հայտնաբերվել Ուեդելի ծովում, մի շրջանում, որը ծովային քարտեզների վրա նշվում էր որպես վտանգավոր գոտի։

Polarstern սառցահատն այս ուղղությունն էր վերցրել վատ եղանակից պատսպարվելու նպատակով և հանդիպել էր անծանոթ ցամաքի։ Սկզբում անձնակազմը կարծել է, թե դա կեղտոտ այսբերգ է, սակայն մոտիկից զննելիս պարզվել է, որ ժայռ է։

Սառցահատը կղզուն մոտեցել է մինչև 150 մետր, իսկ անօդաչու թռչող սարքը թույլ է տվել օդից հետազոտել գտածոն․ նորահայտ կղզին 130 մետր երկարություն, 50 մետր լայնություն և ջրի մակերևույթից մոտ 16 մետր բարձրություն ունի։

Այնպես որ՝ այո, աշխարհում անհայտ կղզիներ դեռ կան…

Ցուցադրել ավելի
Back to top button