Զարթուցիչ

«ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2026»․ Զարթուցիչ

Այսօր աշխարհում նշվում է Երկիր մոլորակի օրը։ Այն տարվա կարևոր բնապահպանական տոներից է և մեզ հիշեցնում է մի պարզ ճշմարտություն, որ մոլորակը, որտեղ մենք ապրում ենք, միշտ մեր պաշտպանության կարիքն ունի։ Նաև մեր ուշադրությունը հրավիրում է այն խնդիրների վրա, որոնց հանդիպում ենք առօրյայում՝ կլիմայի փոփոխությունից մինչև անտառների վերականգնում և ջրային ռեսուրսների կառավարում։

Ի դեպ, գիտե՞ք, որ Երկրի օրը սկիզբ է առել մի ընտանիքի նախաձեռնությամբ։ Ամեն ինչ սկսվեց դեռևս 1840-ականներին, երբ ամերիկացի քաղաքական գործիչ և բնության մեծ սիրահար Ջուլիոս Սթերլինգ Մորթոնն իր ընտանիքի հետ տեղափոխվեց ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգ։ Հայտնվելով անծայրածիր ու անտառազուրկ տափաստաններում, նա հասկացավ, որ ծառերի բացակայության պատճառով հնարավոր չէր պաշտպանվել մշտական քամիներից ու կիզիչ արևից։

Մորթոնը գիտակցեց, որ առանց ծառերի ու կանաչապատ տարածքների կյանքն անտանելի է դառնում ու սկսեց ակտիվորեն ծառեր տնկել։ Ավելին, նա կոչ արեց բոլորին հետևել իր օրինակին՝ նույնիսկ մրցանակներ սահմանելով նրանց համար, ովքեր ամենաշատ շիվերը կտնկեին։ Հենց այս նախաձեռնության շնորհիվ 1882 թվականին, ապրիլի 22-ը պաշտոնապես հայտարարվեց որպես կանաչապատման տոն, իսկ արդեն 1970-ականներից այն վերանվանվեց Երկրի օր ու դարձավ էկոկրթության ու շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային շարժում։

Իսկ Զարթուցիչի հյուրասրահում այսօր զրուցելու ենք հունիսի 9-ից 11-ը կայանալիք «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2026»- ծրագրի մասին, որն այս տարի անցկացվելու է «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո։ Մեր հյուրերն են «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հաղորդակցության փորձագետ Տաթևիկ Հարությունյանը և Թալինի համայնքապետարանի զարգացման ծրագրերի առաջատար մասնագետ Ռազմիկ Ղազարյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button