
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ապրիլի 15-23-ն անցկացվել է քիմիայի Մենդելեևյան հոբելյանական 60-րդ միջազգային օլիմպիադան։ Այն անցկացվել է 3 փուլով՝ 2 տեսական և 1 փորձնական։
Օլիմպիադային մասնակցել է 37 երկրի ավելի քան 200 աշակերտ։ Հայաստանի թիմը ներկայացրել են 12-րդ դասարանի աշակերտներ Միքայել Ալեքսանյանը (Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց) և Հայկ Հարությունյանը («Քվանտ» վարժարան)։ Թիմը ղեկավարել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակից, քիմիայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Դավինյանը։
Օլիմպիադայում Միքայել Ալեքսանյանն արժանացել է բրոնզե մեդալի:





