«Արդեն 100 տարի «Խոսում է Երևանը» դպրոցական թիմերի մեդիա-մրցույթի շրջանակում Ռադիո Արևիկը շարունակում է հյուրընկալել գրանցված թիմերին ու ծանոթացնել ռադիոյի աշխատանքներին: Մնացեք մեզ հետ, քանի որ առաջիկա րոպեներին Զարթուցիչի հյուրասրահում ընդունելու ենք մրցույթի մասնակիցների ևս մեկ խմբի:
Հույս ունենք, որ արձակուրդային օրերը հետաքրքիր են անցնելու, իսկ այսօր ստուդիայում կհյուրընկալենք Արծվանիստի միջնակարգ դպրոցի աշակերտներ Կարինե Բեգլարյանին, Սոնա Սաֆարյանին, Անգելինա Պողոսյանին և թիմի ղեկավար Մարինե Տոնոյանին։ Նրանք մեզ կպատմեն «Արդեն 100 տարի «Խոսում է Երևանը» դպրոցական թիմերի մեդիա-մրցույթի և Հանրային ռադիոյում անցկացրած մեկ օրվա մասին:





