Լուրեր

Այսօր նախատեսված համերգը հետաձգվում է․ երաժիշտը չեղարկել է իր այցը Հայաստան

Սիմֆոնիկ նվագախմբի լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրավիրյալ մենակատար Ֆյոդոր Ռուդինը չեղարկել է իր այցը Հայաստան, ինչի պատճառով հետաձգվում է նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որ նախատեսված էր փետրվարի 27-ին։

«Ցավում ենք պատճառված անհարմարության համար և հայցում ենք ունկնդիրների ներողամտությունը։ Միաժամանակ հայտնում ենք, որ ձեռք բերված բոլոր տոմսերը մնում են ուժի մեջ, իսկ համերգի անցկացման ամսաթիվը լրացուցիչ կհայտարարվի նվագախմբի սոցիալական մեդիայի հարթակներում։ Հակառակ դեպքում տոմսերը կարող են վերադարձվել դրանց ձեռքբերման կետեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button