2023թ․-ի դեկտեմբերից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Sololearn ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում իրականացնում են նոր նախաձեռնություն՝ «Քո աշխատանքի բանալին․․․․»: Նպատակը Հայաստանի մարզաբնակ 15-29 տարեկան երիտասարդներին ծանոթացնելն է ծրագրավորման տարբեր լեզուների հիմունքներին։
Դասընթացներն անվճար են, և կարող են մասնակցել վեբկայքերի կամ հավելվածների ծրագրավորման տարբեր լեզուներով, ինչպես նաև տվյալագիտությամբ հետաքրքրված բոլոր երիտասարդները։ Այս պահին նախաձեռնությանը մասնակցել է շուրջ 2500 անձ։ Դասընթացի ավարտից հետո նրանք իրենց վարձատրվող պրակտիկան են անցնում հայաստանյան ՏՏ ընկերություններում։
Նոր խմբի դիմումներն ընդունվում են մինչև հուլիսի 14-ը:
Ծրագրի մանրամասները մեզ կներկայացնի Ռադիոլաբի այսօրվա հյուրը՝ ՁԻՀ-ի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը:





