Ռադիոլաբ

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը համախմբեց ոլորտի մասնագետներին

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկեց «Հայաստան. ճարտարագիտական շաբաթ 2024» միջոցառումների շարքը, որն անցկացվում է «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո։

Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա էին Հայաստանում  Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհանը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան  պարոն Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան պարոն Դեյվիդ Ալենը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Ինժեներական ասոցիացիայի ղեկավար Արամ Սալաթյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և պաշտոնատար այլ անձինք, ոլորտի ղեկավարներ ու ներկայացուցիչներ։

«Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2024»-ի նպատակի, եռօրյա միջոցառումների օրակարգի մասին Ռադիոլաբին պատմում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրի ղեկավար Մարինա Մինասյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button