Մեր հյուրերի՝ Բյուրականի աստղադիտարանի գիտակրթական ծրագրերի համակարգող Սոնա Ֆարմանյան և ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի կրթական և գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանի հետ զրույցը «Դպրոցից դեպի տիեզերք-2025» ծրագրի մասին է։
Սա դպրոցական ինտերակտիվ դասախոսությունների շարք է, որը վարում են մասնագետները։ Ծրագիրն արդեն 13 տարվա պատմություն ունի, կյանքի է կոչվել ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի և ՀՕՖ-ի համատեղ ջանքերով և նախատեսված է ՀՀ մարզերի դպրոցականների համար։
«Փորձում ենք երեխաներին դասախոսությունների ընթացքում մտովի տանել տիեզերք։ Չգիտեմ՝ այնտեղից հետ կգան, թե՝ չէ,- ժպտում է Սոնա Ֆարմանյանը,– դպրոցականներն իրենց հարցերն են տալիս, իրենց մտավախություններն են հայտնում։ Այլմոլորակայինների և սև խոռոչներիի մասին հարցերը, իհարկե, հարցերի թոփ–տասնյակի անբաժան մասն են»։
Տարիների փորձը ցույց է տվել, որ շատերն են այս ծրագրի շնորհիվ տարվում աստղագիտությամբ, պահպանում են կապը աստղադիտարանի հետ, դասախոսությունների արդյունքում հստակ կողմնորոշվում՝ իրենց ապագա մասնագիտոթյունը բնագիտամաթեմատիկական ուղղությամբ է լինելու։
Ծրագրի այս տարվա՝ 2025 թվականի փուլին հայտագրվելու վերջնաժամկետը մարտի 3-ն է, իսկ դասախոսությունները կանցկացվեն ապրիլի 1-ից 30-ը։ Այս և աստղադիտարանի ու ՀՕՖ-ի համատեղ իրականացվող այլ ծրագրերի մասին կիմանաք՝ լսելով զրույցը։





