
Մարտի 29-ին ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում տեղի կունենա Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլը:
Փառատոնին մասնակցելու համար այս տարի 250 սովորող ներկայացրել է 94 նախագիծ՝ հինգ հիմնական անվանակարգերում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ:
Եզրափակիչ փուլում նրանք կներկայացնեն հետազոտությունների արդյունքները:





