Լուրեր

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026» մրցույթի հայտերի ընդունումը

Եթե հետաքրքրվում եք գիտությամբ, ապա տեղեկացնենք, որ մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026» մրցույթի հայտերի ընդունումը։    

Կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների աշակերտները՝ իրենց անհատական և խմբային  նախագծերով։

Ուսումնական տարվա ընթացքում մրցույթի մասնակիցները պետք է իրականացնեն գիտահետազոտական նախագիծ և արդյունքները ներկայացնեն եզրափակիչ փուլին։

Մրցույթի ավարտին աշակերտների հետազոտական նախագծերը կգնահատվեն մասնագիտական ժյուրիի կողմից և ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց նախագծերը գիտության միջազգային փառատոներին։

Գրանցվելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ԿԳՄՍ նախարարության կայքէջում։

Կարծում ենք, հետազոտություններ սիրող մեր հասակակիցները կմասնակցեն մրցույթին։ 

Ցուցադրել ավելի
Back to top button