Լուրեր

«Պատանի ստեղծարար» կրթական ծրագիրն ընդունում է մասնակցության հայտեր

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ն իրականացնում է «Պատանի ստեղծարար» կրթական ծրագիրը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը ներառյալ: Ծրագիրը կանցկացվի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում։

Նախատեսվում է դասընթացներ կազմակերպել 15 մանուկների և պատանիների համար հետևյալ մասնագիտություններով.

  • Դիզայնի նախագծում՝ արհեստական բանականության միջոցով
  • Գորգագործություն
  • Կարպետագործություն
  • Թաղիքագործություն

Ուսումնական գործընթացը կիրականացվի տեսական և գործնական պարապմունքների զուգորդմամբ՝ ոլորտի առաջատար մասնագետների կողմից:

Ծրագիրը կամփոփվի ցուցահանդեսով:

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց հետևյալ հղումով՝  https://tinyurl.com/4k7urxz5:

Ցուցադրել ավելի
Back to top button