Լուրեր

Մշտական ցուցադրության վերաբացում և «Ուսուցիչը» ժամանակավոր ցուցադրություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ մշտական ցուցադրության վերաբացումը և «Ուսուցիչը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված Խաչատուր Աբովյանի հիշատակի օրվան։

Վերջին ամիսների ընթացքում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ թանգարանում իրականացվել են ցուցասրահի վերանորոգման, մշտական ցուցադրության հայեցակարգի վերանայման և ցուցադրության արդիականացման ու համալրման աշխատանքներ։

Գիտաորոնողական լայնածավալ աշխատանքների արդյունքում ցուցադրությունը հարստացվել է նոր և արժեքավոր նյութերով, որոնք տրամադրվել են Հայաստանի ազգային արխիվի, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի կողմից։

Այցելուներն արդեն հնարավորություն ունեն նորովի բացահայտելու Աբովյանի կյանքի և գործունեության ուշագրավ կողմերը։

Ցուցադրել ավելի
Back to top button