Մեկնարկ

Բացահայտեք ձեր տաղանդն ու հնարավորությունները ՔՈԱՖ-ի հետ

«Մեկնարկ» ծրագրի հյուրը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի՝ «ՔՈԱՖ»-ի կրթական և շրջանավարտների ծրագրի ղեկավար Շուշանիկ Բոյաջյանն է։

Հարց — Հայաստանի երեխաների, հատկապես մարզաբնակ երեխաների կյանքում «ՔՈԱՖ»-ն իր ուրույն տեղն ունեցող կառույց է, որի ծրագրային կարևոր ուղղություններից մեկը կրթությունն է․ Ի՞նչ նպատակ է սահմանված «ՔՈԱՖ»-ի կրթական ծրագրերում և որո՞նք են ամենակարևոր խնդիրները` դրանց հասնելու ճանապարհին։

Շուշանիկ Բոյաջյան — Այո, «ՔՈԱՖ»-ն աշխատում է երեխաների համար, այսինքն մեր ծրագրերն ուղղված են երեխաներին։ Մենք ունենք մի քանի  ծրագիր՝ սոցիալ-հոգեբանական, տնտեսական, կրթական,  մեծ բլոկ ունենք ծրագրերի, և այստեղ էլ երկու տարբեր մոդելներով ենք աշխատում։ Մի մոդելը մեր Smart մոդելն է, որը հայտնի է շատերին՝ Լոռու մարզի Smart կենտրոնում է գործում։ Երեխաներն այստեղ տարբեր ծրագրերի են մասնակցում։ Մյուս մոդելը անմիջապես համայնքում երեխաների հետ տարվող կրթական ծրագրերն են։

Նպատակը, եթե ընդհանուր ձևակերպենք, երեխային հնարավորություն տալ բացահայտելու իր ներուժը, քանի որ մարզաբնակ երեխաները շատ հաճախ չունեն համապատասխան ռեսուրսներ, հնարավորություններ։ Օրինակ՝ ինչ-որ գյուղում ապրող երեխան իր գյուղում ունի միայն մի դպրոց, ինքը չունի այլ վայր, որտեղ  կարող է այցելել, ինչ-որ նոր հետաքրքիր բաներ բացահայտել և ի վերջո ինքնիրեն բացահայտել։ Մենք փորձում ենք այդ բացը լրացնել և երեխային տալ այդ հնարավորությունը՝ բացահայտելու իրեն, իր ներուժը, իր կարողությունը, իսկ խնդիրները բնականաբար շատ են, որ մեզ հանդիպում են․․․

Շարունակությունը՝ զրույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button