Լուրեր

Երևանում բացվեց «Ճամփորդություն արվեստում» մուլտիմեդիա ցուցադրությունը

Anima Exhibitions-ի նախաձեռնությամբ հունիսի 18-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Ճամփորդություն արվեստում» մուլտիմեդիա ցուցադրությունը:

Հունիսի 19-ից մինչև օգոստոսի 19-ը Երևանում հնարավորություն ունենք այցելելու Վան Գոգի և Գուստավ Կլիմտի կտավներին նվիրված մուլտիմեդիա ցուցահանդեսին: Այստեղ յուրաքանչյուր վրձնահարված կենդանանում է՝ շրջապատելով ձեզ վիզուալ աշխարհի ներսում։

Այս ցուցադրությունը գործում է ավելի քան 6 տարի և մեծ հաջողությամբ ներկայացվել է Ռուսաստանում և Եվրոպայի տարբեր քաղաքներում։ Այցելուներին սպասվում է ոչ միայն ծանոթություն կտավների հետ, այլև՝ դրանց ստեղծման պատմություններին ու հեղինակների կենսագրություններին։

Ցուցադրել ավելի
Back to top button