Լուրեր

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ

Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։

Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը:

Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ տարիների հաղթողները նույնպես կարող են մասնակցել։ Ներկայացվելիք պատմվածքները պետք է լինեն հեղինակային՝ գրված անգլերեն կամ թարգմանված անգլերեն։

  • Պատմվածքները պետք է չգերազանցեն 3500 բառը։
  • Ձևաչափի պահանջները՝ Times New Roman, 12 տառաչափ, 1.5 միջտողային հեռավորություն:
  • Խնդրում ենք նշել բառերի քանակն առաջին էջի վերևում։
  • Խնդրում ենք չկցել շապիկի կամ վերնագրի էջ։
  • Հայտադիմումները պետք է ուղարկվեն PDF և Word ձևաչափերով:

Հայտն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ վերնագրում նշելով անուն, ազգանուն, երկիր:

Նամակին անհրաժեշտ է կցել նաև.

  • կոնտակտային տվյալներ,
  • լուսանկար,
  • անգլերեն կենսագրություն (CV):

Պատմվածքները պետք է լինեն հեղինակի սեփական ստեղծագործությունը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թ. հուլիսի 20-ն է (ներառյալ)։

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթի հաղթողի անունը կհայտարարվի Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման արարողության ժամանակ։ Հաղթողը կստանա Վիլյամ Սարոյանի վրձնին պատկանող կտավ, որը նվիրաբերում է «Սարոյան» հիմնադրամը։

Ցուցադրել ավելի
Back to top button