Զարթուցիչ

Ամերիկայից մինչև Եվրոպա․ ինչպե՞ս շոկոլադը հասավ մեզ․ Զարթուցիչ

Վստահ ենք շոկոլադ բոլորս ենք սիրում։ Իհարկե, կարող ենք շոկոլադի առողջարար լինել-չլինելու մասին ժամերով վիճել, բայց դեռ չենք հանդիպել մեկին, որը չվայելի շոկոլադ ուտելու պահը։ 

Այսօր խոսելու ենք ամենատարածված քաղցրավենիքներից մեկից՝ շոկոլադից։ Իսկ շոկոլադի մասին պատահական չէ, որ խոսում ենք: Պարզվում է այսօր՝ հուլիսի 7-ին, աշխարհում նշվում է շոկոլադի օրը։

Այսօրվա մեր Զարթուցիչի եթերում խոսելու ենք շոկոլադի ստեղծման պատմությունից, իսկ հետո Երևանում քայլող մարդկանցից փորձելու ենք իմանալ՝ սիրու՞մ են շոկոլադ, թե՞՝ ոչ։ Բայց մինչ այդ, եկեք   հասկանանանք՝ ինչու՞ են առհասարակ նշում շոկոլադի օրը։ 

Կան ազգային կամ միջազգային շոկոլադի օրեր, որոնք նշվում են տարբեր ժամանակներում, բայց մենք պարզել ենք, որ ամենաիսկականը հենց այսօրն է։

Սա, կարծես, յուրահատուկ հարգանքի տուրք է մարդկության ամենասիրելի ու տպավորիչ գյուտերից մեկին՝ շոկոլադին։ 

Իսկ մեր առաջադրանքը օրվա հետ կապված այն է, որ մեզ թույլ տանք մի փոքր ավելի շատ շոկոլադ ուտել և վայելել ամեն մի պատառը։ Բայց ․․․ չմոռանանք, որ այն  պետք լինի կակաոյով հարուստ, և ունենա շատ քիչ շաքարի պարունակություն։

Շոկոլադ, շոկոլադ, շոկոլադ ․․․ դե բայց ինչպե՞ս ստեղծվեց այն։ Եկեք բացահայտենք միասին։

Շոկոլադի պատմությունն սկսվել  է մոտ 2500 տարի առաջ։ Մեզոամերիկյան հնդկացի ժողովուրդներից Ացտեկները համարում էին, որ շոկոլադը աստվածների նվերն է։ Նրանց համար կակաոյի հատիկն անգամ փողի դեր ուներ։

Սկզբում շոկոլադը խմելիք էր՝ առանց շաքարի, հաճախ նաև կծու։16-րդ դարում, երբ այն հասավ Եվրոպա, սկսեց ձևափոխվել՝ դառնալով այն, ինչը այսօր ծանոթ է մեր համային զգայաններին, այսինքն՝ քաղցր է։

Արդեն 19-րդ դարում սկսեցին գործել շոկոլադ պատրաստող  հայտնի ընկերությունները, որոնցից են՝ 1868 թվականին Անգլիայում ստեղծված՝ Cadbury-ն, 1893 թվականին ստեղծված Hershey-ը՝ Ամերիկայի Միացյալ նահանգներում, և  հայտնի Nestlé-ն՝ Շվեյցարիայում՝ 1860-ականներից։ Մինչև 19-րդ դարի վերջն ու 20-րդ դարի սկիզբը, շոկոլադը արդեն լայն սպառում ուներ և հասանելի էր բոլորին։

Իսկ ո՞վ և ինչպե՞ս հայտնագործեց շոկոլադը։ 

Շոկոլադը պատրաստվում է կակաո բույսից, որն ունի մոտ 40 հատիկ։ Հնագույն Օլմեկներն առաջինն էին, որ սկսեցին օգտագործել այն դեռ մ․թ.ա. 1500թ․-աններին։ Հետո Մայաներն ու Ացտեկները սկսեցին զարգացնել  շոկոլադի պատրաստման մշակույթը՝ ըմպելիքների, ծեսերի ու նույնիսկ գործարքների մեջ։

Ացտեկները շոկոլադը կոչում էին Xocolatl (sho-ko-LAH-tl) և այն համարվում էր բարձր խավին արժանի խմիչք։ Ասում են՝ ացտեկների կառավարիչ Մոնթեսումա II-ը ամեն օր լիտրերով խմում էր այն՝ ուժի և սիրո համար։

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ ունենք արդեն այսօր մեզ հայտնի շոկոլադը, կամ այլ կերպ ասած՝ «եվրոպական շոկոլադը»։ 

Կա մի քանի վարկած, թե ինչպես է շոկոլադը հասել Իսպանիա։ Մի բան սակայն հստակ է՝ 1500-ականներից այն արդեն թագավորների ըմպելիք էր։

Բացի Իսպանիայից, կարճ ժամանակ անց, այն նաև տարածվեց Ֆրանսիայում, Իտալիայում, Հոլանդիայում և այլուր՝ դառնալով նորաձև խմիչք։

Շոկոլադը նաև հասավ Ամերիկա, բայց միայն 1641 թվականին, այն էլ՝ իսպանական նավով։ 1773 թվականից կակաոն արդեն  ներմուծվում էր տարբեր երկրներ, իսկ շոկոլադը՝ դարձել էր բոլոր խավերի սիրված ըմպելիքը։ 

Շոկոլադի մասին խոսելիս կարևոր է անդրադառնալ մի քանի գյուտերի։ Դրանցից մեկն էլ՝ 1828 թվականին հոլանդացի քիմիկոս Կոենրաադ վան Հաուտենի կողմից ստեղծված «ալկալային եղանակն» է, որի շնորհիվ աշխարհում սկսեցին կակաոյի փոշի ստանալ։ Նրա ընտանիքը ստեղծել է նաև կակաոյի մամլիչ, որի միջոցով ստանում էին կակաոյի կարագ: Սա հիմք հանդիսացավ՝ շոկոլադի մասսայական արտադրությանը։

1847թվականից ստեղծվեցին առաջին սալիկային շոկոլադները։ 1876թվականին՝ շվեյցարացի Դանիել Պետերը և Հենրի Նեստլեն ստեղծեցին կաթնային շոկոլադը։

Իսկ 3 տարի անց Ռուդոլֆ Լինտը ստեղծեց «շոկոլադե կոնչը»՝ սարք, որը խառնում էր շոկոլադը մինչև այն դառնա հարթ ու հալվող։

Անդրադառնանք նաև ժամանակակից շոկոլադին․ Այսօր շոկոլադը հիմնականում գործարանային է, բայց որոշ արհեստավորներ շարունակում են պատրաստել այն ձեռքով և մաքուր բաղադրիչներով։ Սև շոկոլադը ճանաչվել է նաև առողջարար, քանի որ հարուստ է հակաօքսիդանտներով։

Վերջում՝ առաջարկում ենք լսել, թե արդյոք Երևանի փողոցներում շտապող մարդիկ՝ սիրու՞մ են շոկոլադ, և ի՞նչ շոկոլադ են նախընտրում։

Ցուցադրել ավելի
Back to top button