Լուրեր

Երևանում մեկնարկում է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

Երևանում մեկնարկում է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի հավաքականն այսօր՝ հուլիսի 11-ին, կանցկացնի իր առաջին հանդիպումը՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ:

Հանդիպումը կկայանա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ:

Հայաստանի ընտրանին ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին կմրցի Իռլանդիայի, իսկ հուլիսի 15-ին՝ Էստոնիայի Մ20 տարեկանների հավաքականի հետ:

Երևանում կայանալիք բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությանը նախատեսվում է հյուրընկալել 21 երկրի շուրջ 400 մասնակցի: Առաջնության մյուս հանդիպումները կանցկացվեն Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում:

Հայաստանի հավաքականի հանդիպումները կցուցադրվեն Հանրային հեռուստաընկերության եթերում:

Ցուցադրել ավելի
Back to top button