Գիտե՞ք, որ այսօր աշխարհում նշվում է համեղ ուտելիքի միջազգային օրը։ Հուլիսի 16-ը նաև օձերի համաշխարհային օրն է։ Երևի չկա մեկը, որ չի վախենում օձերից, մանավանդ երբ նրան հանդիպում ենք բնության մեջ, բաց տարածություններում։ Սակայն պետք է իմանանք, որ օձերը ևս շատ կարևոր դեր ունեն բնության մեջ։ Ինչպես մյուս բոլոր կենդանիները նրանք պահպանում են էկոհամակարգի հավասարակշռությունը՝ ուտելով օրինակ վնասատու կենդանիներին։ Այնպես որ, օձի հանդիպելիս պետք է հիշենք, որ նրանք նույնպես բնության պահապաններից են ու չվնասենք նրանց։ Իսկ ի՞նչ անել, եթե արշավի ժամանակ օձի ենք հանդիպել։ Հարցի պատասխանը կգտնեք հաղորդման ընթացքում։
մեկ րոպեից էլ քիչ





