Զարթուցիչ

Ինչպե՞ս են անցնում դասերը «Dreamart» դերասանական խմբակում․ Զարթուցիչ

70 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 17–ին, բացվեց աշխարհում առաջին Դիսնեյլենդը հենց իր՝ Ուոլթ Դիսնեյի կողմից։ Լոս Անջելեսից հարավ գտնվող Անահայմ քաղաքում այդ օրը մեծ տոն էր․ բացվել էր ժամանցի հսկա այգին երեխաների և, ուշադրություն, մեծերի համար։ 

Այո, այո, նաև՝ մեծերի։ Ընդունված է համարել, որ Դիսնեյլենդը հատկապես երեխաներ համար է ստեղծվել, բայց Ուոլթ Դիսնեյը շատ կարևորել էր նաև մեծերի համար ժամանցի լավ միջավայր ստեղծելու միտքը։

Բանն այն է, որ ժամանցի այսպիսի միջավայր ստեղծելու միտքը Դիսնեյին այցելել է այն օրերին, երբ ինքն իր դուստրերին բերում էր այգի՝ կարուսել նստելու։

Մինչ երեխաները կարուսելից կարուսել էին անցնում, ինքն ստիպված նստում էր նստարանին ու սպասում, մինչև երեխաները կհոգնեն: Հենց այդ զբոսանքների ժամանակ էլ Դիսնեյը մտածեց, որ Ամերիկային պետք է այնպիսի վայր, որտեղ ժամանակը հետաքրքիր կանցկացնեն երեխաներն ու մեծերը։ Ահա թե ինչու Դիսնեյլենդի մասին խոսելիս պետք չէ մոռանալ մեծերին։

Հետագայում Դիսնեյլենդներ ստեղծվեցին Տոկիոյում, Փարիզում, Հոնկոնգում, Շանհայում, և որքան էլ նոր ու հետաքրքիր ժամանցի կենտրոններ ստեղծվեն աշխարհում, Դիսնեյլենդը մնում է ամենա–ամենան։

Իսկ հիմա բոլորիդ հրավիրում ենք «Զարթուցիչի» հյուրասրահ՝ ծանոթանալու մեր նոր ընկերների հետ։

Մեր հյուրերը Առինջի մշակույթի տան «Dreamart» դերասանական խմբակի ղեկավար Օֆելյա Հարությունյանը և խմբակի սաներ Մարի Պողոսյանը, Վիկտորյա Փայտյանը և Էլեոնարա Աբրահամյանն են։

Ցուցադրել ավելի
Back to top button