Լուրեր

Նոր մրցույթ․ ստեղծիր վեբ կայք Ai գործիքների օգնությամբ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իր AI4All նախաձեռնության ներքո և Ինժեներական քաղաք ծրագրի հետ համատեղ հայտարարում է նոր մրցույթ՝ Code with Vibes, որի ընթացքում մասնակիցները պետք է արհեստական բանականության գործիքների օգնությամբ ստեղծեն կազմակերպիչների կողմից ներկայացրած նախագծի համար վեբ կայք և պայքարեն մրցանակային տեղերի համար։

Մրցույթի նպատակն է խթանել ստեղծագործական մտածողությամբ մասնակիցների ներուժը արհեստական բանականության (AI) գործիքների կիրառմամբ նորարարական նախագծերի ստեղծման միջոցով։

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ պարզապես լրացնելով մասնակցության հայտը։

Այնուհետև մասնակիցները կստեղծեն իրենց նախագիծը՝ վեբ կայք արհեստական բանականության գործիքների միջոցով և կներկայացնեն այն մասնագիտացված ժյուրիին։ Կընտրվեն լավագույն 3 գաղափարները, որոնց հեղինակները կստանան մրցանակներ՝

  • 3-րդ տեղ – 100,000 դրամ
  • 2-րդ տեղ – 200,000 դրամ
  • 1-ին տեղ – 400,000 դրամ

Բացի դրամական պարգևներից, հաղթողները հնարավորություն կունենան մեկ տարի անվճար օգտվելու Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի co-working տարածքից՝ շրջապատված ոլորտի առաջատար ընկերություններով և մասնագետներով, որտեղ ամենաանհավանական տեխնոլոգիական ու նորարարական գաղափարները կարող են դառնալ իրականություն։

Հաղթողների անունները կհայտարարվեն ամառվա ամենասպասված տեխնոլոգիական իրադարձության՝ Sevan Startup Summit 2025-ի ընթացքում։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 11 21 97 97 հեռախոսահամարով։

Ցուցադրել ավելի
Back to top button