Լուրեր

Հունահռոմեական ոճի Մ20 ԱԱ. Հայաստանի հավաքականը երկրորդն է թիմային պայքարում

Հայաստանի հունահոռմեական ոճի ըմբշամարտի հավաքականը աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հաղթողի կոչմանն արժանացել է 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը:

Արծաթե մեդալակիրներ են դարձել Յուրի Մխիթարյանը (60 կգ), Ալեքս Մարգարյանը (63 կգ), իսկ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (87 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:

Ցուցադրել ավելի
Back to top button