Մեկնարկ

Աշակերտական սոցիալական ձեռնարկատիրություն․ կրթության նոր տեսակ պատանիների համար

Մեր հյուրերը «Երիտասարդների կողմից սոցիալական ձեռնարկատիրության և կարիերայի կառավարման գործնական հմտությունների խթանում՝ նորարարական աշակերտական սոցիալական ձեռնարկությունների մոտեցման միջոցով» ծրագրի ղեկավար Կարո Գևորգյանը և աշակերտական սոցիալական ձեռնարկության հիմնադիրներ, Երևանի թիվ 187 դպրոցի 12–րդցիներ Միլենա Սարգսյանն ու  Արսեն Սահակյանն են։

Այս հաղորդումը կարող էինք սկսել այսպես․ «Գիտե՞ք, որ Երևանի թիվ 187 դպրոցի երեք աշակերտ խաղ են ստեղծել, որը կոչվում է «Սուտլիկ որսկան», և որի նախավաճառքն արդեն սկսվել է»։ Բայց քանի որ խաղը երկար մի ճանապարհի, ստացած գիտելիքի և փորձի ընդամենը մեկ արդյունքն է, ավելի ճիշտ կլինի մեր զրույցն սկսել ծանոթությամբ այն ծրագրի հետ, որի շրջանակում Միլենան, Արսենն ու նրանց գործընկերը՝ Հասմիկը, ստեղծեցին խաղը։

Ի՞նչ ծրագիր է սա, ո՞րն է նպատակը, ովքե՞ր են շահառուները, ինչպե՞ս մեր պատանի հյուրերն աշխատեցին դրա շրջանակում և ի՞նչ սովորեցին այդ ընթացքում։ Այս մասին է մեր հյուրերի հետ զրույցը։

Ցուցադրել ավելի
Back to top button