Զարթուցիչ

Սեպտեմբերի առաջին ժպիտները. Զարթուցիչ

Սեպտեմբերի 1-ն է, Գիտելիքի և դպրության օրը։ Տարվա այն օրը, երբ կյանքը կրկին լցվում է ուրախ ձայներով ու  ժպիտներով։ Եվ․․․ երևի չկա ավելի ուրախ առավոտ, քան սեպտեմբերի 1-ի առավոտն է, նոր ուսումնական տարվա սկիզբը։ Ռադիո Արևիկը մաղթում է, որ այն ընթանա ձեռքբերումներով ու հաջողություններով ինչպես նաև նոր բացահայտումներով։

Այսօր կրկին նոր ճանապարհ ենք սկսում և ամեն օր  մի  նոր բան սովորելու հնարավորություն ունենք։ Եվ որքան շատ ենք սովորում, այնքան ավելի հետաքրքիր ու գունավոր է դառնում աշխարհը։ Ու այսօր հենց այդ ճանապարհի սկիզբն է։ Շնորհավոր Սեպտեմբերի 1։

Ի դեպ, այսօր հյուրեր ունենք։ Ռադիո Արևիկ ենք հրավիրել օրվա ամենափոքր հերոսներին՝ առաջին դասարանցիներ Լինային ու Լիաննային։

Քիչ հետո նրանք առաջին անգամ կմտնեն դասարան, բայց մինչ այդ մեզ կպատմեն, թե ինչ գիտեն դպրոցի մասին, ինչպես են պատրաստվել այս գեղեցիկ օրվան և դպրոցական ինչ պարագաներ ունեն իրենց պայուսակում, որոնք համաձայնվել են մեզ էլ ցույց տալ։

Ցուցադրել ավելի
Back to top button